Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞վ կհաջորդի Հասմիկ Պողոսյանին

Ո՞վ կհաջորդի Հասմիկ Պողոսյանին
25.04.2013 | 19:00

Նոր կառավարության անդամների կազմը հայտնի կդառնա Երևանի ավագանու ընտրություններից հետո: Մինչ այդ նախարարների պաշտոնակատարները սրտի թրթիռով ստիպված են սպասել` արդյո՞ք երկրորդ անգամ բախտն իրենց կժպտա:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ բոլոր «պաշտոնակատարները» այս ընթացքում դեռ ակտիվորեն պիտի իրենց թեկնածուի ընտրությունները «հորով-մորով» անեն, և դրանից հետո միայն «նժարի» վրա կդրվի այս տարիների վաստակը:
Ի դեպ, մեր տեղեկությամբ, պաշտոնին միանշանակ հրաժեշտ կտա մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ